Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 4.2010

Նոբելյան մրցանակ մեկ միլիոն երեխայի համար

Նոբելյան մրցանակ մեկ միլիոն երեխայի համար

էքստրակորպորալ` արտամարմնական բեղմնավորման մեթոդի ստեղծման համար  2010թ.  Նոբելյան առաջին  մրցանակը` Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառներում, շնորհվեց բրիտանացի գիտնական Ռոբերտ Էդվարդսին: 85-ամյա գիտնականին կարելի է աշխարհի ամենաբազմազավակ հայրը համարել: Այդ մեթոդի շնորհիվ աշխարհի տարբեր երկրներում ծնվեցին 1 մլն 150 հազար երեխաներ: 1960-ականների սկզբներին փորձանոթում բեղմնավորման և բարեհաջող ծննդաբերության գաղափարն անգամ անիրական էր համարվում: 

 

Լաբորատոր պայմաններում ձվաբջջի բեղմնավորման ուղղությամբ գիտնականների առաջին փորձերը թշնամական վերաբերմունքի արժանացան ոչ միայն եկեղեցու, այլև անգամ բժիշկների կողմից: Այնուամենայնիվ, բազմաթիվ անպտուղ զույգերի երեխա ունենալու ցանկությունն այնքան մեծ ու ոգեշնչող էր, որ հենց մարդկանց աջակցությունը թույլ տվեց գիտնականներին կատարել բեղմնավորման տասնյակ և հարյուրավոր փորձեր` մինչև ցանկալի արդյունքի հասնելը: 1978թ. հուլիսի 25-ին Անգլիայի Օլդհեմ փոքրիկ քաղաքում տեղի բնակչուհի Լեսլի Բրաունը ծննդաբերեց աշխարհում առաջին անգամ փորձանոթում բեղմնավորված երեխային: Ծնված աղջնակին անվանեցին Լուիզա:

 

Այժմ այդ մեթոդը լայնորեն կիրառում են ամբողջ աշխարհում, որի շնորհիվ տարեկան ծնվում է ավելի քան 30 հազար երեխա: Որոշ երկրներում, օրինակ` Հոլանդիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Իսրայելում երեխաների 1%-ը հենց այս եղանակով է ծնվում: Ծնված երեխաների առողջական վիճակի նկատմամբ սահմանված երկարատև հսկողությամբ ապացուցվել է, որ նրանք չեն զիջում բնական ճանապարհով բեղմնավորված և ծնված երեխաներին, իսկ երբեմն էլ գերազանցում են վերջիններիս իրենց ունակություններով: Պատճառը պարզապես նրանց նկատմամբ ծնողների ավելի մեծ ուշադրությունն է:

 

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հարգելի ընթերցող
Հարգելի ընթերցող

Առողջապահության համակարգի առաջին պարբերականը`«Առողջապահություն» հանդեսը հիմնադրման օրվանից զինվորագրվել է բժշկական գիտելիքների, բուժման նորագույն մեթոդների, առաջավոր փորձի տարածման...

Հիմնակերքի արարողություն Գյումրիում
Հիմնակերքի արարողություն Գյումրիում

Հանրապետության առողջապահության նախարարությունը խիստ կարևորում է  աղետի գոտու բնակչության առողջության պահպանման խնդրի կարգավորումը...

Փոխգործակցություն` հանուն առողջության
Փոխգործակցություն` հանուն առողջության

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 13-16-ը տեղի ունեցած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 60-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էին 53 երկրների 300 ներկայացուցիչներ...

Վերաբացվել է Аրարատի մարզային բժշկական կենտրոնը
Վերաբացվել է Аրարատի մարզային բժշկական կենտրոնը

ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է մարզային հիվանդանոցների վերանորոգման ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցման աշխատանքների կազմակերպումը...

Պաշտոնական այց Չինաստան
Պաշտոնական այց Չինաստան

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության նախարար Չեն Չժուի հրավերով վերջերս Չինաստանում էր գտնվում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորած պատվիրակությունը...

90 տարին` իմաստության չափանիշ
90 տարին`  իմաստության չափանիշ

Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի ափսոսանք ու հիասթափություն կապրեր հանրապետության ողջ բժշկական հասարակայնությունը, հատկապես Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ողջ կոլեկտիվն ու ուսանողությունը..

Թիմիդին ցիկլիկ ԱՄՖ-ԻՆ բջջային պատասխանի ցիտոֆոտոմետրիկ ցուցանիշները in vitro պայմաններում

Բանալի բառեր. թիմիդին-ցԱՄՖ, պրոլիֆերատիվ ակտիվություն, RD բջջային կուլտուրա, ԴՆԹ-ի քանակը կորիզներում

Հայտնի է, որ բջջի վրա ազդող արտաքին գործոնները բազմազան են, որոնց ազդեցությունն իրականանում է որոշակի և կարևոր գործոնների միջոցով...

Սորբինաթթվի ազդեցությունը կաթնաթթվային բակտերիաների զարգացման վրա

Բանալի բառեր. կաթնաթթվային բակտերիաներ, կաթնամթերքներ, կոնսերվանտներ, սորբինաթթու, լակտոբացիլներ, ստրեպտոկոկեր

Ներածություն

Սննդի արդյունաբերության մեջ օգտագործում են տարբեր տեսակի կոնսերվանտներ` որպես միկրոօրգանիզմների աճը ճնշող արդյունավետ ինհիբիտորներ...

Ալերգիկ ռինոսինուսիտով տարբեր տարիքային խմբի հիվանդների մոմետազոն ֆուրոատով բուժման արդյունավետության գնահատումը

Բանալի բառեր. ալերգիկ ռինիտ, մոմետազոն ֆուրոատ

Ռինոսինուսիտ անվանում են քթի և նրա հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունները: Քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումները, այսինքն`  ռինիտները...

Քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշ

Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ, խռմփոց

Քունն օրգանիզմի կենսագործունեության պարտադիր և կարևորագույն մասն է: Ներկայումս զարգացած երկրներում քնի խանգարումներին շատ մեծ ուշադրություն է դարձվում...

Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ

Բշտախտ անվան տակ միավորվում են այն հիվանդությունները, որոնց ժամանակ մաշկի և լորձաթաղանթների վրա գոյացող առաջնային և հիմնային տարրը շճային բուշտն է...

Կին եվ տղամարդ

Յուրաքանչյուր մարդ անկրկնելի է և ինքնատիպ: Ինչպես որ չկան երկու իրար նման տերևներ, այնպես էլ չկան երկու իրար նման մարդիկ: Այնուամենայնիվ, կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններն առավել ցայտուն են և...

Արյունատար համակարգ

Արյունը հեղուկ հյուսվածք է, որը կազմված է պլազմայից և ձևավոր տարրերից` էրիթրոցիտներից, լեյկոցիտներից և թրոմբոցիտներից: Օրգանիզմում այն շրջանառում է արյունատար փակ համակարգում, որի կենտրոնական օրգանը սիրտն է...

Երբ դիմել սրտաբանի

«Ապագան պատկանում է կանխարգելիչ բժշկությանը»:

Ն.Ի. Պիրոգով

Բոլոր հիվանդությունների շարքում սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում ամենատարածվածը` դառնալով ընդհանուր մահացության ավելի քան 50%-ի պատճառը. տարեկան շուրջ 17 մլն մարդ մահանում է այդ հիվանդություններից...

Սննդակարգի հիմնական սկզբունքները
Սննդակարգի հիմնական սկզբունքները

Առողջ սնունդ ասելով հասկանում ենք ռացիոնալ սնունդ, որն օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները բավարարող անհրաժեշտ սննդանյութերի և էներգիայի աղբյուրն է և որը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ